Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Եթե ուզում ես հայտնի լինել, զոռ տուր ուղեղիդ

Եթե ուզում ես հայտնի լինել, զոռ տուր ուղեղիդ
24.10.2014 | 00:23

Աստված ստեղծել է մարդուն, նրան օժտելով բազմապիսի շնորհներով և, ամենակարևորը, արտահայտվելու կարողությամբ։ Ինչպես ասել է գերմանացի հայտնի կանցլերը, հիմարությունը Աստծո տված շնորհ է, բայց այն չպետք է չարաշահել: Բայց արի ու տես, որ Ազգային ժողով կոչված քաղաքական մարմնում որոշ մարդիկ հակառակն են մտածում` եթե ուզում ես ավելի հայտնի լինել, զոռ տուր ուղեղիդ (եթե, իհարկե, այն կա) և դուրս տուր որքան կարող ես: Այս մարդիկ ևս մեկ անգամ հաստատում են, որ քաղաքականությամբ կարող են զբաղվել նաև հիմարները:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 4419

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ